ԱԱԾ-ն հայտնում է սպայի կողմից պետական դավաճանություն կատարելու դեպք բացահայտելու մասին

Loading...

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտնում է զինծառայողի կողմից պետական դավաճանություն կատարելու հերթական դեպքը բացահայտելու մասին։

Ըստ ԱԱԾ-ի, զինծառայողը՝ կոչումով սպա, հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից և ընդհանուր 1.400 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց օտարերկրյա հատուկ ծառայություններին է հանձնել մասնավորապես արտերկրում ռազմական ակադեմիան ավարտած համակուրսեցիների, ծառայության N զորամասի հրամանատարական կազմի, հրթիռահրետանային վարչության ղեկավար անձնակազմի, «էքսպո-ռազմական» ցուցահանդեսին մեկնած սպայական կազմի կենսորոշիչ տվյալները, բջջային հեռախոսահամարները՝ տրամադրելով նաև իր ծառայության N զորամասի N դիվիզիոնի զինծառայողների հաստիքացուցակը, ինչպես նաև նույն զորամասում առկա հրթիռային համակարգի թվաքանակի, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում զինտեխնիկայի կորստի, հրթիռահրետանային համազարկերի գտնվելու վայրերի, զորավարժության վայրերի, կիրառված զինտեխնիկայի, զորավարժությանը մասնակից ղեկավար սպայական կազմի վերաբերյալ տվյալներ:

Բացի այդ, ըստ Ծառայության, նույն զինծառայողը, 44-օրյա պատերազմի ժամանակ, զբաղեցնելով հրթիռային N համակարգի մարտկոցի հրամանատարի տեղակալի պաշտոնը, մարտական առաջադրանք կատարելիս արդյունավետ և նպատակային խոցումներ չի կատարել, տևական ժամանակ միջոցներ չի ձեռնարկել հրթիռ արձակող զինտեխնիկան քողարկելու ուղղությամբ, որի հետևանքով հակառակորդի կողմից թիրախավորվել և անօդաչու թռչող սարքի միջոցով խոցվել է այն՝ հանգեցնելով զինտեխնիկայի անվերադարձ կորստի:

ԱԱԾ-ն նշում է, որ հիշյալ զինծառայողը պատերազմի ավարտից հետո շարունակել է համագործակցությունն օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում վարձատրության դիմաց տրամադրել է նաև ներմուծված սպառազինության և զինտեխնիկայի քանակի ու տեսակի վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև ունենալով գաղտնիության թույլտվության համապատասխան աստիճան, 8 հազար ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց նա փոխանցելու նպատակով հավաքել է N զորամասի գաղտնի դրոշմագրով մարտական քարտեզներ, սակայն բացահայտվել է և գործունեությունն ավարտին չի հասցրել։

Զինծառայողը ձերբակալվել է և տվել է խոստովանական ցուցմունքներ, ասված է հաղորդագրությունում:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button