Ալիևը ընդունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների գծով Մոսկվայի հատուկ բանագնացին

Loading...

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բաքվում ընդունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների գծով Մոսկվայի հատուկ բանագնաց, Մինսկի խմբի նախկին համանախագահ Իգոր Խովաևին։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, սահմանների դեմարկացիային և դելիմիտացիային, Ադրեջանի առաջարկած հինգ սկզբունքների հիման վրա երկու երկրների միջև խաղաղ համաձայնագրի նախապատրաստմանը վերաբերող հարցեր», — նշված է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տարարածած հաղորդագրության մեջ։

Նույն աղբյուրի փոխանցմամբ, Ալիևը Խովաևին փոխանցել է, որ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ բանակցություններին։ Ալիևի պնդմամբ, Բաքուն արդեն իսկ նշանակել է խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններին երկիրը ներկայացնող պատվիրակության անդամներին ինչպես նաև հստակեցրել է դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերով հանձնաժողովի ադրբեջանական կազմը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button