Արաբկիրում ճանապարհ փակած ցուցարարներին ոստիկանները բերման են ենթարկել

Loading...

Երևանի Արաբկիր վարչական շրջանում բողոքի ակցիա անող դաշնակցական երիտասարդներին ոստիկանները բերման են ենթարկել։ Ոստիկանությունից «Ազատության»-ը հայտնեցին, որ չորս քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելու համար։

Ցուցարարները քիչ առաջ «Առանց Նիկոլ Հայաստան», «Պայքար, միացում, հաղթանակ» վանարկումներով Արաբկիրում ճանապարհ են փակել, բարձրացել ավտոբուսների վրա։

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն «Ազատությանը» հայտնեց, որ խմբակցության պատգամավորներն այժմ ոստիկանության Արաբկիրի բաժնում են։

Ազգային ժողովի «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություններն այսօրվանից ապակենտրոն պայքար են սկսել վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Բուհերում իրազեկման ակցիաներ են արել, ճանապարհ փակել։ Իսկ երեկոյան Արաբկիրից սկսվելու է իրազեկման երթը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button