Մոսկվան հույս ունի, որ Վրաստանն ի վերջո կմիանա «3+3» ձևաչափին

Loading...

«Մոսկվայում հույս ունեն, որ Վրաստանն ի վերջո կմիանա 3+3 ձևաչափին», -այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։

«Վրաստանը մինչև վերջին պահը հրաժարվում էր աշխատել այդ ֆորմատի շրջանակներում։ Մենք, սակայն, հույս ունենք, որ որոշակի փուլում Թբիլիսին կվերանայի իր մոտեցումները», — հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։

Տարածաշրջանային համագործակության նպատակով ստեղծված 3+3 ձևաչափում, դրա նախաձեռնողների մտահաղացմամբ պետք է ընդգրկված լինեն Հարավային Կովկասի երեք պետությունները, ինչպես նաև դրանց անմիջական հարևանները՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button