Մոսկվան նոտա է հղել Վաշինգտոնին՝ պահանջելով դադարեցնել զենքի մատակարարումը Կիևին

Loading...

Ռուսաստանը նոտա է հղել Միացյալ Նահանգներին՝ պահանջելով դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը։ Այս մասին “Россия-24” հեռուստաալիքին հայտնել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը։

«800 միլիոն դոլար՝ այս գումարի չափով Վաշինգտոնը զենք կմատակարարի Կիևին: Սա հսկայական թիվ է, դա չի նպաստում իրավիճակի դիվանագիտական լուծում գտնելուն», — “Интерфакс”-ի փոխանցմամբ՝ ասել է դեսպանը։

Անտոնովի խոսքով՝ ամերիկյան զենքի մատակարարումը Ուկրաինա «փորձ է՝ բարձրացնելու խաղադրույքները, է՛լ ավելի սրելու իրավիճակը, տեսնելու ավելի շատ կորուստներ»:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կիրակի օրը Կիևում հանդիպել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ և երկրին հավելյալ ռազմական օգնություն են խոստացել 713 մլն դոլարի չափով։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button