Մոսկվան օգնում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին․ ՌԴ ԱԳ պաշտոնյա

Loading...

Մոսկվան օգնում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին, վճռական է կողմերի միջև վստահության և փոխըմբռնման մթնոլորտ ստեղծելու հարցում, ՌԻԱ «Նովոստի» գործակալության հետ հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Դենիս Գոնչարը։

«Մենք օգնում ենք համաձայնության գալ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ: Ռուսական կողմը վճռական է շարունակել ամեն կերպ օգնել Բաքվին և Երևանին շփման ընդհանուր եզրեր գտնելու, վստահության և փոխըմբռնման մթնոլորտ ստեղծելու համար: Մենք ողջունում ենք երրորդ երկրների նախաձեռնությունները, որոնք կարող են լրացնել մեր եռակողմ ջանքերը և հիմնված չեն աշխարհաքաղաքական խաղերի տրամաբանության վրա», — ասել է Գոնչարը։

Նա նշել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների կատարման շրջանակներում լուծվում է խնդիրների մի ամբողջ շարք, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և դրան հաջորդող սահմանազատման գործընթացի մեկնարկը, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը:

«Մասնավորապես, մենք պատրաստ ենք խորհրդատվական աջակցություն ցուցաբերել սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովին, տրամադրել անհրաժեշտ քարտեզագրական նյութեր: Մենք շարժվում ենք դեպի տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման և զարգացման կոնկրետ նախագծերի շուրջ շուտափույթ համաձայնության հասնելը եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում, որը համատեղ նախագահում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետները», — ասել է Գոնչարը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button