Պայթյուններ` Մերձդնեստրի Անվտանգության նախարարության շենքում

Loading...

Մերձդնեստրի տարածքում գործող լրատվամիջոցները հաղորդում են ինքնահռչակ հանրապետության վարչական կենտրոնում՝ Տիրասպոլում, քիչ առաջ տեղի ունեցած պայթյունների մասին, տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

Տեղացի լրագրողների պնդմամբ` պայթյունները հնչել են Մերձդնեստրի Անվտանգության նախարարության շենքի հարևանությամբ։ Ինքնահռչակ հանրապետության հեռուստատեսության առաջին ալիքի փոխանցմամբ` պայթյունների հետևանքով վնասվել են գերատեսչության մուտքը և երկրորդ հարկի պատուհանները։

Որոշ տեղեկությունների համաձայն` նախարարության շենքում նաև հրդեհ է բռնկվել, որը արագորեն մարվել է։ Տիրասպոլոի կենտրոնում երթևեկությունը արգելափակված է, տուժածների մասին տեղեկություններ առայժմ չկան։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button