Ռուսական զորքերը մարդասիրական միջանցք են բացում «Ազովստալ»-ի ուղղությամբ

Loading...

Ռուսաստանը այսօր կրկին մարդասիրական միջանցք է բացում «Ազովստալ» գործարանի շրջակայքում՝ հնարավորություն տալով ձեռնարկության նկուղներում գտնվող քաղաքացիական անձանց լքել տարածքը։ Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի ենթակայության տակ գործող Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։

Ռուս զինվորականի խոսքով՝ Ռուսաստանի բանակի և «Դոնեցկի հանրապետության» ստորաբաժանումները Մոսկվայի ժամանակով ժամը 14-ից միակողմանիորեն դադարեցնում են կրակը և հետ են քաշվում անվտանգ հեռավորության վրա՝ «ապահովելով այն քաղաքացիական անձանց, գործարանի աշխատակիցների, կանանց և երեխաների տարհանումը, որոնք, ըստ Կիևի իշխանությունների, գտնվում են գործարանի ստորգետնյա տարածքներում»։

«Քաղաքացիական անձանց տարհանման համար որևէ խոչընդոտ գոյություն չունի Կիևի իշխանությունների և այդ մարդկանց որպես կենդանի վահան օգտագործող ազգայնական ստորաբաժանումների հրամանատարների սկզբունքային որոշումներից բացի», — հայտարարել է Միզինցևը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button