Օսթին․ Ուկրաինան կկարողանա հաղթել պատերազմում, եթե ստանա անհրաժեշտ սպառազինությունը

Loading...

«Ուկրաինան կկարողանա հաղթել պատերազմում, եթե ստանա անհրաժեշտ սպառազինությունը», — Կիև կատարած այցի ավարտին նման հայտարարությամբ է հանդես եկել Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։

Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչության ղեկավարը Ուկրաինայի մայրաքաղաք էր ժամանել պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ միասին։ Կիևում ամերիկյան պատվիրակության անդամները հանդիպել էին նախագահ Զելենսկու և ուկրաինացի մյուս բարձրաստիճան ղեկավարների, այդ թվում՝ արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ։

«Ինչ վերաբերում է ուկրաինացիների հաղթելու կարողությանը, ապա պետք է նշեմ, որ դեպի հաղթանակ առաջին քայլը հավատն է այդ հաղթանակի հանդեպ։ Նրանք հավատում են, որ մենք կարող ենք հաղթել։ Մենք հավատում են, որ մենք կարող ենք հաղթել, նրանք կարող են հաղթել, եթե ստանան այն սպառազինությունն ու աջակցությունը, որն անհրաժեշտ է», — հայտարարում էր Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button