Մեծահարուստ Իլոն Մասքը 44 միլիարդ դոլարով գնում է Twitter ընկերությունը

Ամերիկացի միլիարդատեր և նորարար Իլոն Մասքը և Twitter Inc-ը համաձայնեցրել են գործարքը, որով մեծահարուստը 44 միլիարդ դոլարով գնում է ընկերությունը:

Նախորդ օրերին Մասքը մի քանի անգամ պնդել է, որ միլիոնավոր օգտատերեր ունեցող Twitter-ի աշխատանքի որակը և ադրյունավետությունը բարձրացնելու համար անհապաղ անհրաժեշտ է մասնավորեցում, որը թույլ կտա ինստիտուցիոնալ լուրջ վերակառուցում իրականացնել:

Twitter-ը վերջին ժամանակաշրջանում ճնշման տակ է հայտնվել և սկսել է բանակցությունները Մասքի հետ, վերջինս առաջարկել է 54 դոլար 20 սենթ մեկ բաժնետոմսի համար, ասելով, թե դա իր «վերջին լավագույն առաջարկն է»: Սակայն հայտնի չէ, թե արդյոք դա է Twitter-ի մեկ բաժնետոմսի վերջնական գինը:

Twitter-ը 2006 թվականին ստեղծել է Ջեք Դորսին և այսօրվա դրությամբ ունի ավելի քան 330 միլիոն ակտիվ օգտատեր: Այս գործարքով ավարտվում է Twitter-ի՝ որպես հանրային ընկերություն գործունեությունը:

«Ազատ խոսքը գործող ժողովրդավարության հիմքն է, իսկ Twitter-ը թվային հարթակ է, որտեղ քննարկվում են մարդկության ապագայի համար կենսական նշանակության հարցեր»,- ասվում է Իլոն Մասկի հայտարարության մեջ:

Twitter-ի բաժնետոմսերի գինը 6 տոկոսով աճել է այն բանից հետո, երբ պաշտոնապես հաղորդվել է ընկերության և Իլոն Մասքի համաձայնության մասին:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button