Էնթոնի Բլինքեն. «ԱՄՆ-ը դեմ է միակողմանի գործողություններին՝ հատկապես Ադրբեջանի կողմից»

Loading...

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենի փոխանցմամբ, Վաշինգտոնը Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության երկարաժամկետ հիմունքներով կարգավորման կողմնակից է:

Այդ նպատակով Միացյալ Նահանգները մշակում և առաջ է տանում հիմնախնդրի կարգավորման համար անհրաժեշտ փոխադարձ վստահության միջոցներ:

«Ես բավական ակտիվ և անմիջական փոխգործակցություն եմ հաստատել թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի ղեկավարության հետ: Մասնավորապես, մեկ շաբաթ առաջ հեռախոսով զրուցել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարների հետ և փորձում եմ օգնել ու խթանել Ղարաբաղի հարցի երկարատև քաղաքական կարգավորումը»,- ասել է Բլինքենը:

Այդ հայտարարություններով ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի ղեկավարը հանդես է եկել Սենատի արտաքին հարցերի հանձնաժողովի նիստում, որի օրակարգում 2023 թվականի պետական բյուջեի նախագծով արտաքին գերատեսչությանը հատկացվելիք գումարի հաստատումն է:

Անդրադառնալով փոխադարձ վստահության խնդրին, նա նշել է գործընթացը խոչընդոտող վտանգի մասին:

«Միացյալ Նահանգները դեմ է իրավիճակն ապակայունացնող միակողմանի բոլոր գործողություններին՝ հատկապես Ադրբեջանի կողմից»,- ասել է Էնթոնի Բլինքենը սենատորներին:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button