Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ուկրաինան

Loading...

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը այսօր հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով Ուկրաինան։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը։

«Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ Էրդողանը վերահաստատել է Անկարայի պատրաստակամությունը՝ օժանդակելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կայուն խաղաղության հաստատմանը։ Նա նշել է, որ պետք է պահպանել ու շարունակել ստամբուլյան հանդիպման դրական լիցքերը և կրկին առաջարկել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները հանդիպեն Ստամբուլում։ Էրդողանը նաև շեշտել է Ուկրաինայում հումանիտար միջանցքներով մարդկանց ապահով տարհանելու կարևորությունը։

Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների գլխավորած պատվիրակությունները մարտի 29-ին Թուրքիայում հանդիպում էին ունեցել։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button