Ռուսաստանում զինված մարդը կրակ է բացել մանկապարտեզում. կա չորս զոհ, երկուսը` երեխա

Loading...

Ռուսաստանում Ուլյանովսկի մոտ Վեշկայմա ավանի մանկապարտեզում այսօր տեղի ունեցած հրազենային կրակոցների հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել, կա մեկ վիրավոր։ Զոհերի թվում են երկու երեխա, մանկապարտեզի դաստիարակներից մեկը և կրակ բացած անձը, ով ինքնասպան է եղել։ Մանկապարտեզի մեկ այլ աշխատակից վիրավորվել է։

Ուլյանովսկի մարզի իշխանությունները հաստատել են, որ այդ միջադեպը չորս մարդու կյանք է խլել։

Հարձակվողի անունը պաշտոնապես չի հաղորդվում։ Հանցագործության դրդապատճառները պարզ չեն։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button