Գուտերեշը մարդասիրական օգնություն է առաջարկում, Լավրովը մեղադրում է Ուկրաինային և Արևմուտքին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Մոսկվայում այսօր հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին։

Բանակցություններին հաջորդած մամուլի համատեղ ասուլիսում Գուտերեշն ասել է, որ ՄԱԿ-ը պատրաստ է իր ամբողջ ջանքերն ուղղել Մարիուպոլում մնացած մարդկանց կյանքը փրկելու համար։ Նա ասել է, որ Կարմիր Խաչի հետ միասին պատրաստ են հումանիտար միջանցք ապահովել «Ազովստալի» տարածքից մարդկանց տարհանելու համար։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև կոչ է արել անկախ հետաքննություն անցկացնել՝ ուսումնասիրելու Ուկրաինայում պատերազմական հանցագործությունների մասին հաղորդագրությունները։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ուկրաինային մեղադրել է բանակցություններին «անբարեխիղճ» մասնակցելու մեջ, իսկ Արևմուտքին մեղադրել է Ուկրաինային զինելու համար՝ ռազմաճակատում գերազանցության հասնելու նպատակով։

«Եթե դա շարունակվի, բանակցությունները դժվար թե որևէ արդյունք ունենան»,- ասել է Լավրովը, հավելելով, թե Ռուսաստանը կողմ է բանակցային հանգուցալուծմանը։

Լավրովը միջուկային պատերազմի հեռանկարը իրական է համարել, նշելով հանդերձ, թե Ռուսաստանի համար նման պատերազմն անընդունելի է։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Մոսկվայից մեկնելու է Կիև։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննադատել էր Գուտերեշին նման երթուղի ընտրելու համար, ասելով, որ նա նախ պետք է այցելեր Ուկրաինա, տեսներ ռուսական ուժերի կատարած ավերածությունները և հետո մեկներ Մոսկվա։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button