Խոստանում ենք, որ Ռեջեփ Էրդողանը պատասխանատվության կենթարկվի․ Օզգյուր Օզել

Թուրքիայի ընդդիմադիրները նախօրեին Ստամբուլում բողոքի ակցիա են անցկացրել ի աջակցություն հասարակական հայտի գործիչ Օսման Քավալայի, ով երեկ դատապարտվեց ցմահ ազատազրկման։

Ժողովրդահանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Օզգյուր Օզելը ասել է, որ ինչ-որ մեկը ցանկանում է դատապարտել բնապահպան ու լուսավորյալ մարդկանց։

«Նրանց դիմաց փակվող դատարանի դռներն ու բանտի ճաղերը չեն կարող դատապարտել նրանց։ Գեզին ազատ է։ Քավալան ազատ է։ Մեր բոլոր ձերբակալված ընկերները ազատ են։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխան կտա պատմության առաջ։ Նա պատասխանատվության կենթարկվի, մենք դա խոստանում ենք, խոստանում ենք»,- հայտարարում էր ընդդիմադիր գործիչը։

Ստամբուլի դատարանը երկուշաբթի որոշեց ցմահ ազատազրկման դատապարտել քաղաքացիական իրավունքների ակտիվիստ և բարերար Օսման Քավալային։

Դատավորը նրան մեղավոր ճանաչեց իշխանությունը տապալելու նպատակով 2013 թվականի հակակառավարական զանգվածային ցույցերին առնչություն ունենալու մեջ։ 2013-ին Ստամբուլի Գեզի այգին կառուցապատելու դեմ բողոքի ակցիաներ էին սկսվել, որոնք վերածվեցին հակակառավարական հզոր ցույցերի։

Ստամբուլի դատարանը ևս 7 մեղադրյալների նույն գործով դատապարտեց երկարատև ազատազրկման։ 64-ամյա Քավալան 2017-ից կալանքի տակ էր բողոքի ցույցերը ֆինանսավորելու մեղադրանքով։ Նա հերքում է մեղադրանքները՝ դրանք համարելով «անհավանական»։

Արևմտյան երկրներն ու իրավապաշտպան կազմակերպությունները դատապարտել են նրան ցմահ ազատազրկելու դատարանի որոշումը։

Օսման Քավալան նաև «Անադոլու Քյուլթուր» շահույթ չհետապնդող կազմակերպության նախագահն էր և կողմ էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button