Պենտագոնի ղեկավարը հավատում է Ուկրաինայի հաղթանակին

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Գերմանիայի Ռամշտեյն ավիաբազայում ավելի քան չորս տասնյակ երկրների պաշտպանական բնագավառի ներկայացուցիչների հետ բանակցություններ է վարում Ուկրաինային ռազմական օգնությունը շարունակելու հարցով։

Օսթինը համոզմունք է հայտնել, որ Ուկրաինան կարող է հաղթել Ռուսաստանի սկսած պատերազմում։ «Ուկրաինան հստակ հավատում է, որ կարող է հաղթել պատերազմում, ինչպես և այստեղ գտնվող յուրաքանչյուրը»,- ասել է նա։

Հանդիպման բաց հատվածում մինչ լրագրողներին կխնդրեին հեռանալ դահլիճից, պենտագոնի ղեկավարն իր ելույթում ասել է, որ անհրաժեշտ է օգնել Ուկրաինային։

«Ուկրաինան հաղթելու համար մեր օգնության կարիքն ունի այսօր, և նրանք մեր օգնության կարիքը կունենան նաև պատերազմից հետո։ Ուկրաինայի իմ ընկերնե՛ր, մենք գիտենք որքան ծանր է ձեզ համար, և դուք պետք է իմանաք, որ մենք բոլորս կանգնած ենք ձեր թիկունքին։ Դրա համար ենք մենք այսօր այստեղ՝ ամրապնդելու Ուկրաինայի ժողովրդավարության զինանոցը»,- ասել է նա։

Պենտագոնի ղեկավարն ու պետքարտուղար Էնթոնի Բլինքենը անցած կիրակի Կիևում բանակցել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button