
Loading...
Երևանում այսօր Ճանապարհային ոստիկանության մեքենայի կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջը սրտի կանգով են տեղափոխել հիվանդանոց։ «Նաիրի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Անատոլի Գնունու փոխանցմամբ՝ նրա կյանքը չի հաջողվել փրկել։
Ոստիկանությունն ավելի վաղ հայտնել էր, որ նախնական տեղեկություններով` Ճանապարհային ոստիկանության ծառայություն իրականացնող մեքենան վրաերթի է ենթարկել հղի կնոջը, որը մահացել է: Հանգամանքները քննությամբ պարզվում են։