Բորիս Ջոնսոնը մերժում է շարքային բրիտանացիների կարիքներն անտեսելու ընդդիմության հնչեցրած մեղադրանքը

Loading...

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խորհրդարանում պատասխանել է երկրում կենսամակարդակի անկման, սղաճի, սոցիալական դժվարությունների, ինչպես նաև քաղաքական ասպարեզում սեռական անհավասարության՝ «սեքսիզմի» մասին հարցերին:

Ընդդիմության լիդեր Քիր Ստարմերը վարչապետին մեղադրել է շարքային բրիտանացիների կարիքներն անտեսելու համար:

«Պարոն խոսնակ, հաջորդ տարի Միացյալ Թագավորությունում կգրանցվի տնտեսական աճի ամենացածր ցուցանիշը և «Մեծ յոթնյակում» ամենաբարձր սղաճը: Ինչո՞ւ է վարչապետը ձախողում տնտեսությունը կառավարելու գործը»,- հարցրել է ընդդիմադիր լեյբորիստների առաջնորդը:

«Տնտեսության առումով, այո, կարող ենք փասատել, որ սղաճը գլոբալ երևույթ է, կառավարություննն աշխատում է այն մեղմելու ուղղությամբ, օգնում է մարդկանց, օրինակ, էներգիայի սակագների հարցում: Ի դեպ, էներգետիկայի բնագավառում մենք ստիպված ենք ուղղել նախկին լեյբորիստական կառավարության թույլ տված սխալները»,- ասել է Ջոնսոնը:

Անդրադառնալով քաղաքական ասպարեզում այսպես կոչված «սեքսիզմի» թեմային` Մեծ Բրիտանիայի վարչապետն ասել է, որ նմանօրինակ արգահատելի երևույթը պետք է արմատախիլ արվի և տեղ չունենա հատկապես Համայնքների պալատում:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button