Բրյուսելում վանդալիզմի են ենթարկել Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման խաչքար-հուշարձանը

Loading...

Բրյուսելի Անրի Միշո հրապարակում վանդալիզմի է ենթարկվել Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման խաչքար-հուշարձանը՝ հուշարձանի վրա մասնավորապես նկարել են երեք կարմիր կիսալուսին, ընթեռնելի է նաև թուրքական խորհրդարանի ծագումով հայ պատգամավոր Կարո Փալյանին ուղղված հայհոյախառն անգլերեն արտահայտությունը, հաղորդում է Բելգիայի հայերի կոմիտեն։

Կոմիտեն խստորեն դատապարտում է պղծումը, որը կատարվել է 1915 թվականի ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրվա հաջորդ օրը:

«Այս արարքը կարող է մեկնաբանվել միայն որպես թշնամանքի արտահայտություն և փորձ՝ վախեցնելու ծագումով հայ բելգիացիներին, որոնց մեծ մասը սերում է ցեղասպանության զոհ դարձած ընտանիքների հատուկենտ փրկվածներից։ Ակնհայտորեն, Հայոց ցեղասպանության ժխտումը Թուրքիայի Հանրապետության իշխանությունների և դրան առնչվող տեղական ու միջազգային ասոցիացիաների, այլ երկրների տեղական կառավարման մարմիններում ընտրված ծագումով թուրք պետպաշտոնյաների խիստ հակահայկական նախապաշարմունքի ամենատարածված դրսևորումն է՝ ինչպես Բելգիայում, այնպես էլ՝ այլուր», — ասված է հաղորդագրությունում։

Բելգիայի հայերի կոմիտեն կոչ է անում հասարակական ու պետական գործիչներին, կառավարման մարմիններին, ասոցիացիաներին՝ «ի գիտություն ընդունել ատելության հրահրման այս կամայական և ուղղորդված դրսևորումը, այն է՝ Հայոց ցեղասպանության ժխտումը և հայերի նկատմամբ ատելության նախապաշարմունքը»: «Սույն դատապարտելի զանցանքի կրկնվելուց խուսափելու համար` մենք մասնավորապես կոչ ենք անում թուրք համայնքային կազմակերպություներին դատապարտել այս արարքը», — նշված է հաղորդագրությունում։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button