Եվրախորհրդարանը Եվրամիությանը կոչ է անում հրաժարվել ռուսական էներգակիրներից

Loading...

Եվրոպական խորհրդարանը Եվրոպական միությանը հորդորում է հրաժարվել ռուսական էներգակիրներից:

«Եվրախորհրդարանը Եվրոպական միության պետություններին կոչ է անում անհապաղ էմբարգո սահմանել Կրեմլի կողմից վերահոկվող էներգակիրների մատակարարման վրա: Եկել է բռնապետերից մեր կախվածությանը մեկընդմիշտ վերջ տալու ժամանակը»,- Թվիթերում գրել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան:

Նա աջակցություն է խոստացել Բուլղարիային և Լեհաստանին այն նբանից հետո, երբ «Գազպրոմը» դադարեցրել է գազ մղել ռուբլով վճարելու պահանջը մերժող այդ երկու երկրներ:

Ապրիլի 26-ին «Գազպրոմը» Լեհաստանի և Բուլղարիայի գազ ներկրող ընկերություններին հասցեագրված նամակներում ծանուցել է, որ ապրիլի 27-ից կդադարեցնի մատակարարումը, քանի որ Վարշավան և Սոֆիան հրաժարվում են գազի համար վճարումների վերջնահաշվարկը կատարել ռուսական ռուբլով:

Մարտի 23-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջել է «ոչ բարեկամական պետությունների» հետ գազի առևտուրն իրականացնել միայն ռուսական ազգային արժույթով, պնդելով, թե «դոլարը և եվրոն որպես արտարժույթ վարկաբեկվել են իրենց»:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button