Տիգրան Քեոսայանը Ղազախստանում կարող է հայտնվել «անցանկալի անձանց» ցուցակում

Loading...

Ղազախստանի իշխանությունները ռուսաստանցի ռեժիսոր և երգիծական-քաղաքական հեռուստածրագրի հաղորդավար Տիգրան Քեոսայանին կարող են ընդգրկել «անցանկալի անձանց» ցուցակում:

Նման որոշում կարող է ընդունվել Քեոսայանի հրապարակավ հնչեցրած անպարկեշտ մեկնաբանությունն Ուկրաինայի խնդրում Ղազախստանի դրսևորած դիրքորոշման վերաբերյալ:

«Հարկ է ուշադրություն դարձնել ռուսաստանցի լրագրող Տիգրան Քեոսայանի վիրավորական և կողմնակալ ելույթի վրա: Գուցե նրա հայտարարությունը համահունչ է ռուսաստանյան հանրության և քաղաքական վերնախավի որոշ հատվածի կարծիքին, բայց որևէ կերպ չի համապատասխանում մեր երկրների համագործակցության, մեր երկու պետությունների ղեկավարների մակարդակով ընդունված համաձայնությունների ոգուն և բովանդակությանը»,- հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիարովը:

Նրա խոսքով, «նմանօրինակ ելույթները թունավորում են բարիդրացիական փոխհարաբերեությունները և ձեռնտու են ռուս-ղազախական ռազմավարական գործընկերության հակառակորդներին»:

«Կարծում եմ, նա {Տիգրան Քեոսայանը} կընդգրկվի Ղազախստան մուտք գործելու իրավունքից զրկված անցանկալի անձանց ցուցակում»,- ասել է Սմադիարովը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button