Ֆրանսիան ողջունում է Միրզոյան-Բայրամով ուղիղ հեռախոսազրույցները

Loading...

Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին ուղիղ հեռախոսազրույցները, սահմանային հարցերով երկկողմ հանձնաժողով հրավիրելու և երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու նրանց որոշումը, հայտարարել է երկրի արտգործնախարարությունը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունը նշում է, թե կշարունակի լիակատար աջակցությունն այդ գործընթացին, և որ այդ նպատակով հաջորդ շաբաթ Բաքու կմեկնի դեսպան Բրիս Ռոքֆեյը։ Նա ավելի վաղ՝ ապրիլի 11-14-ը, այցելել էր Երևան։

Ի դեպ, Ֆրանսիայի արտգործնախարարության վերջին հաղորդագրության մեջ Բրիս Ռոքֆեյը, ով Ֆրանսիայի ներկայացուցիչն էր ԵԱՀԿ Մինսկի խմբում, ներկայացվում է որպես ԵՄ Արևելյան գործընկերության գծով Ֆրանսիայի դեսպան։ Մինչ այդ ԱՄՆ պետքարտուղարությունն էր Թվիթերի իր էջում Մինսկի խմբի ամերիկացի միջնորդ Էնդրյու Շոֆերին ներկայացրել որպես «Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական»:

Մոսկվան էլ ռուս միջնորդ Իգոր Խովաևին նշանակել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավման հարցով արտգործնախարարի հատուկ ներկայացացուցիչ։ Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել էր, թե ուկրաինական պատերազմից հետո Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները հրաժարվել են համագործակցել Մոկսվայի հետ՝ Մինսկի խմբի եռյակում։

Արձագանքելով Լավրովին՝ Վաշինգտոնը հայտարարել էր, թե ԱՄՆ-ն պատրաստ է ներգրավվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին երկկողմ ձևաչափով, միաժամանակ ընդգծել՝ նույն կերպ մտածող գործընկերների հետ։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button