Բաքվում հանդիպել են ԱՄՆ-ի դեսպանները Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում

Loading...

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի է ունեցել Միացյալ Նահանգների դեսպանների տարածաշրջանային հավաքը:

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Լին Թրեյսին, Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Էրլ Լիտցենբերգերը և Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելլի Դեգնանը:

Բացի այդ, քննարկումներին մասնակցել են պետքարտուղարի օգնականի տեղակալ Էրիկա Օլսոնը, Կովկասում բանակցությունների հարցով պետական դեպարտամենտի գլխավոր խորհրդական Էնդրյու Շոֆերը և Եվրոպային ու Եվրասիային ԱՄՆ-ի օգնության հարցերով համակարգողի պաշտոնակատար Գրեգ Նաարդենը:

«Բաքուն, Երևանը և Թբիլիսին նախկինում էլ նման հավաքներ են կազմակերպել: Գործընկերները տարածաշրջանից հավաքվել են տեղեկատվություններ և կարծիքներ փոխանակելու նպատակով: Միացյալ Նահանգները նշում է Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի հետ դիվանագիտական կապեր հաստատելու 30-ամյակը: Միացյալ Նահանգները վերահասատատում է Հարավային Կովկասի կայուն, անվտանգ և բարգավաճ ապագային նպաստելու և համագործակցությունն ամպապնդելու հանձնառությունը»,- ասվում է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատան տարածած հաղորդագրությունում:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button