Կանադան Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններն անվանել է «ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն»

Loading...

Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատը միաձայն ընդունել է բանաձև, որով Ուկրաինայում Ռուսաստանի գհործողություններն անվանել է «ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն»:

Բանաձևում ասվում է, որ «Ռուսաստանն Ուկրաինայում զանգվածային վայրագություններ է կատարել, գրանցվել են խաղաղ բնակիչների դիտավորյալ սպանությունների համակարգված դեպքեր«:

Կանադայի Համայնքների պալատի պատգամավոր, բանաձևի նախագծի հեղինակ Հիթեր Մաքֆերսոնը հայտարարել է, որ բանաձևի ընդունումն առաջին քայլն է: Նա կոչ է արել սաստկացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները և ավելացնել Ուկրաինային տրամադրովող մարդասիրական օգնության ծավալը:

«Անհրաժեշտ է ֆինասավորել Միջազգային քրեական դատարանի աշխատանքը և ապահովել, որ դատարանն ունենա ռեսուրսներ ու գործիքներ, որոնք անհրաժեշտ են այս ցեղասպանության կազմակերպիչներին և իրագործողներին պատասխանատվության կանչելու համար»,- հայտարարել է կանադացի օրենսդիրը:

Ապրիլի 13-ին Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն է «ցեղասպանություն» որակել Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում, նշելով, որ այդ հարցի վերաբերյալ պաշտոնական որոշումը պետք է իրավաբաններն ընդունեն:

Ապրիլի 14-ին ռուսների գործողությունները «ցեղասպանություն» ճանաչելու մասին որոշում է ընդունել Ուկրաինայի խորհրդարանը՝ Գերագույն ռադան:

Ապրիլի 21-ին Էստոնիան և Լատվիան Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները «ցեղասպանություն» են անվանել:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button