Հայաստանը հանում է հակահամաճարակային որոշ սահմանափակումներ

Loading...

Կառավարությունը հանում է կորոնավիրուսով պայմանավորված հակահամաճարակային որոշ սահմանափակումներ՝ հաշվի առնելով երկրում հիվանդության կայուն վիճակը և աշխարհում համավարակի նվազման տեմպերը։

Ըստ այդմ, մայիսի1-ից Հայաստան մուտք գործողներին ՊՇՌ թեստի և պատվաաստման սերտեֆիկատ ներկայացնելու պահանջը չի ներկայացվի։ Վերոնշյալ սերտեֆիկատները չեն պահանջվի նաև ՔԿՀ-ներում և Պաշտպանության նախարարության զինված ուժերում՝ արձակուրդ մեկնելիս կամ տեսակցությունների ժամանակ։

Վերացվեց նաև դպրոցներում, մանկապարտեզներում և այլ վայրերում միջոցառումների ժամանակ 1,5 մետր հեռավորություն պահպանելու արգելքը, և աշխատանքի վայրում 7 օրը մեկ ՊՇՌ թեստ կամ պատվաստման սերտեֆիկատ ներկայացնելու պահանջը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդության144 դեպք, ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 33 տոկոսով։ Ըստ նախարարի, վերջին ամսվա ընթացքում նկատվում է նաև մահվան դեպքերի կտրուկ նվազում 14 օրերի ընթացքում ընդամենը մեկ մահ է գրանցվել։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button