Հիքմեթ Հաջիև. «Բաքուն սպասում է, որ Երևանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»

Loading...

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Ադրբեջանն առաջարկում է Հարավային Կովկասի ինտեգրացված մոդել:

«Այսօր Հարավային Կովկասը շատ է մասնատված, անհրաժեշտ են նոր կապեր, մարդկանց միջև նոր շփումներ»,- ասել է Հաջիևը:

Այդ մասին պաշտոնյան խոսել է «Հարավային Կովկաս. Զարգացում և համագործակցություն» համաժողովում, որը տեղի է ունեցել Շուշիում:

Հաջիևի փոխանցմամբ, Բաքուն սպասում է Երևանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը և պատրաստ կլինի այդ դեպքում ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

«Հիմնահարցն այս է՝ պատրա՞ստ է Հայաստանը ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Մենք պատրաստ ենք ճանաչել [Հայաստանի տարածքային ամբողջականությունը]»,- ասել է Հիքմեթ Հաջիևը:

Նա խոսել է նաև սահմանազատման և սահմանագծման գործընթացի կարևորության մասին, նշելով, թե կան այդ գործընթացի մոտալուտ մեկնարկի մասին վկայող ազդակներ:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button