Մարիա Զախարովա. «Արևմուտքն Ուկրաինային դրդում է հարվածներ հասցնել Ռուսաստանին, դա անպատասխան չի մնա»

Loading...

Արևմուտքն Ուկրաինային դրդում է հարձակվել Ռուսաստանի վրա: Այդ մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան:

Նրա փոխանցմամբ, Արևմուտքը պետք է ամենայն լրջությամբ ընդունի Մոսկվայի նախազգուշացումն այն մասին, որ Ռուսաստանը կարձագանքի, եթե հարձակման ենթարկվի:

Այդ մեկնաբանությամբ Զախարովան անդրադարձել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիփիի հայտարարությանն այն մասին, որ Ուկրաինան ունի Ռուսաստանի տարածքում ռազմական թիրախներին ՆԱՏՕ-ից ստացած զենքով հարվածներ հասցնելու իրավունք:

Ըստ Զախարովայի, այդպիսի հայտարարություններով Արևմուտքը Կիևին հորդորում է հարվածել Ռուսաստանին:

«Ռուսաստանի տարածքում ուկրաինական բանակի քրեական ակտվիությունն անպատասխան չի մնա: Կիևը և արևմտյան մայրաքաղաքները պետք է լրջությամբ ընդունեն մեր պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, որ եթե Արևմուտքը դրդի Ուկրաինային հարվածների, Ռուսաստանը դրան անխուսափելիորեն կտա կոշտ պատասխան», — ասել է Զախարովան:

Ռուսաստանի հարավում տեղի են ունեցել մի շարք պայթյունների և վառելիքի մի պահեստ է հրդեհվել:

Ուկրաինացիներն իրենց վրա են վերցրել պատասխանատվությունն այդ միջադեպերի համար, պնդելով, թե այդպես վրեժխնդիր են եղել:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button