Ջո Բայդեն. «ԱՄՆ-ը Ռուսաստանին թույլ չի տա էներգակիրներն օգտագործել սանկցիաներից խուսափելու համար»

Loading...

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ասել է, որ Վաշինգտոնը թույլ չի ռուսներին էներգակիրների հարցն օգտագործել սահմանված պատժամիջոցներից խուսափելու նպատակով:

Այդ մասին Բայդենն ասել է Սպիտակ տանն Ուկրաինայի հարցին նվիրված ելույթում: Նա մեկնաբանել է, մասնավորապես, Բուլղարիա և Լեհաստան գազի մատակարարումը դադարեցնելու Մոսկվայի որոշումը:

«Նման գործողություններն ապացուցում են, որ էներգակիրները ոչ միայն հումք են, ապրանք, որը Ռուսաստանը վաճառում է ուրիշներին, այլ զենք, որը Մոսկվան կիրառում է իր ագրեսիային ընդդիմացողների նկատմամբ: Ես հստակ փաստում եմ՝ մենք թույլ չենք տա Ռուսաստանին նրա նավթն ու գազն օգտագործել իր ագրեսիայի հետևանքներից խուսափելու համար: Մենք աշխատում ենք այլ երկրների՝ Հարավային Կորեայի, Ճապոնիայի, Քաթարի և մյուսների հետ, որ էներգետիկ պահանջարկի հարցում օգնենք Ռուսաստանի կողմից շանտաժի ենթարկվող մեր եվրոպացի գործընկերներին»,- ասել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button