Սերգեյ Լավրովը մայիսի 13-ին կմասնակցի ԱՊՀ արտգործնախարարների համաժողովին

Loading...

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 13-ին Դուշանբեում կմասնակցի ԱՊՀ արտաքին գործերի նախարարների համաժողովվին: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Մարիա Զախարովան:

Նրա փոխանցմամբ, ԱՊՀ արտգործնախարարները քննարկելու են տարածաշրջանային և միջազգային հարցեր և ԱՊՀ շրջանակներում համագործակցության հեռանկարը:

«Հատուկ ուշադրություն կհատկացվի միջազգային անվտանգությանը և մշակութային-մարդասիրական, ինչպես նաև գիտական ոլորտներում կապերի ամրապնդմանը»,- նշել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության խոսնակը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button