Ընդդիմությունը իրազեկման քայլերթ է իրականացնում Երևանի կենտրոնական հատվածում՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի առաջնորդությամբ։
Վանեցյանը արդեն մոտ 2 շաբաթ է՝ Ազատության հրապարակում նստացույց է սկսել վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Լրագրողների հետ զրույցում ասաց, որ հավանաբար մայիսի 1-ին կմիանա «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքին։
«Մենք պաշտոնի համար կռիվ չենք տալիս, մենք որևէ մեկս չունենք ամբիցիա՝ պաշտոն զավթելու», – նկատեց նա։
Վանեցյանը կարծում է՝ մի քանի օրվա մեջ ժողովրդի ճնշման ներքո կարողանալու են հասնել իրենց նպատակին։