«Բորժոմիի» արտադրողը դադարեցնում է գործունեությունը` ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով

Loading...

Ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով ֆինանսական խնդիրների բախված «Բորժոմի» հանքային ջրի արտադրողը դադարեցնում է գործունեությունը։ Ընկերությունը տեղեկացնում է, որ ժամանակավոր փակում է հանքային ջրի շշալցման գործարանները։

«Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր IDS Borjomi Georgia-ն հայտնվել է ծանր վիճակում։ Հիմնական շուկաներում ընկերության արտադրանքի իրացման հետ կապված բարդ իրավիճակին գումարվել են նաև բանկային հաշիվների հասանելիության հետ կապված սահմանափակումները, ինչը արգելափակել է ընկերության արտարժութային շահույթը և պարտատերերին վճարելու հնարավորությունը»,- ասվում է ընկերության հայտարարությունում։

Այս լուրի ֆոնին ռուսաստանյան աղբյուրների համաձայն` «Բորժոմիի» պարտատոմսերը Մոսկվայի բորսայում 40 տոկոսով արժեզրկվել են։ 2013 թվականից «Բորժոմիի» վերահսկիչ փաթեթը պատկանում է ռուսաստանյան «Ալֆա-Գրուպ»-ին։ Ընկերության հիմնադիր Միխայիլ Ֆրիդմանի դեմ արևմտյան մի շարք երկրներ կոշտ պատժամիջոցներ են սահմանել Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button