Մայիսի 13-ին Դուշանբեում կհանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները

Loading...

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ժամանակ համաձայնություն է հայտնել մայիսի 13-ին Դուշանբեում կայանալիք ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու ռուսական կողմի առաջարկին:

Միրզոյան-Լավրով զրույցի մասին հաղորդում է Հայաստանի ԱԳՆ-ն` մանրամասնելով, որ երկու երկրների արտգործնախարարները քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունների իրականացման ընթացքը:

Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևավորմանը, որի կառուցվածքը Երևանն ու Բաքուն արդեն համաձայնեցրել են: Պայմանավորվածությունը ձեռք էր բերվել երկու երկրների արտգործնախարարների վերջին հեռախոսազրույցում:

Արարատ Միրզոյանը, ըստ ԱԳՆ հաղորդագրության, վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Ադրբեջանի հետ խաղաղության համապարփակ պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ։

Խաղաղության օրակարգի մասին այսօր խոսել է նաև Հայաստանի ղեկավարը` նշելով, որ այն ամենևին էլ պարտության օրակարգ չէ:

Մինչ այդ Ադրբեջանի նախագահը կրկին հայտարարել է՝ Հայաստանը պետք է հրաժարվի տարածքային պահանջներից, իսկ Ղարաբաղում ապրող հայերի մասին ասել, որ նրանց համարում են իրենց քաղաքացիներ։

Նաև առանց մանրամասնելու Իլհամ Ալիևը պնդել է, որ մայիսի սկզբին Բրյուսելում կարող են հանդիպել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները: Պաշտոնական Երևանից, սակայն, շտապել են հայտնել, որ նման հանդիպման մասին տեղեկություն չունեն։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button