Մոսկվայում պատրաստվում են Մայիսի 9-ի զորահանդեսին

Loading...

Ռուսաստանի մայրաքաղաքում արդեն պատրաստվում են Մայիսի 9-ի Հաղթանակի զորահանդեսին:

Զինվորական ստորաբաժանումները և տեխնիկան գիշերվա ժամերին զորահանդեսի փորձեր են անցկացնում Կարմիր հրապարակում:

Մայիսի 9-ի զորահանդեսն ավանդական տարեկան միջոցառում է, այն նվիրված է Հայրենական Մեծ պատերազմում նացիստական Գերմանիայի նկատմամբ Խորհրդային Միության տարած հաղթանակին:

Եվրոպայում Գերմանիայի նկատմամբ հաղթանակը տոնում են մայիսի 8-ին: Ֆաշիստական Գերմանիայի ներկայացուցիչները 1945 թվականի մայիսի 8-ին ուշ երեկիոյան են ստորագրել կապիտուլյացիայի փաստաթուղթը, և քանի որ այդ ժամին Մոսկվայում արդեն մայիսի 9-ն էր, Խոհրրդային Միությունում Հաղթանակի օր մայիսի 9-ն է համարվում:

Այս տարվա զորահանդեսը տեղի կունենա Ուկրաինայի դեմ Ռուսաստանի վարած արյունալի պատերազմի պայմաններում: Մոսկվայում «պատերազմ» եզրույթի փոխարեն փետրվարի 24-ին մեկնարկած առճակատումկն անվանում են «հատուկ ռազմական գործողություն»:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button