Մոտ ապագայում տեղի կունենա սահմանային համատեղ հանձնաժողովի նիստը․ Ալիև

Loading...

Մոտ ապագայում տեղի կունենա ադրբեջանահայկական սահմանային համատեղ հանձնաժողովի նիստը, գրում է APA գործակալությունը՝ վկայակոչելով ապրիլի 29-ին ADA համալսարանում, «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը:

«Մենք լսել ենք, որ Հայաստանի կառավարությունը հայտարարել է խաղաղության օրակարգի մասին։ Սա շատ կարևոր հարց է։ Մենք նույնպես պետք է կոնկրետ աշխատանք տանենք, միջոցներ ձեռնարկենք։ Ես կարծում եմ, որ հիմա մենք այս միջոցները ձեռնարկում ենք, Հայաստանի իշխանությունը խաղաղության մասին տարբեր հայտարարություններ է հնչեցնում», — ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը շեշտել է․ — «Հայաստանը պետք է հասկանա, որ չի կարող շարունակել ապրել որպես մեկուսացված կղզի այս տարածաշրջանում, մեզ հետ հարաբերությունները կարգավորելու կարիք ունեն, նրանք պետք է հրաժարվեն տարածքային պահանջներից՝ ուղղված Ադրբեջանին և Թուրքիային և չպետք է վարանեն Հարավային Կովկասում եռակողմ մակարդակով որևէ հարաբերությունների հարցում»։

Օրերս Շուշիում Ալիևը հայտարարեց, որ «եթե Հայաստանը խաղաղության պայմանագիր չստորագրի և չճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մենք էլ պաշտոնապես կհրաժարվենք ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»՝ շեշտելով՝ «սա Հայաստանի վերջին հնարավորությունն է»:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button