Պաշտոնական Թբիլիսին դատապարտում է Ուկրաինայի իշխանությունների հերթական աղմկահարույց հայտարարությունը

Loading...

Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի խոսքերով` Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչի՝ Վրաստանի կառավարության վերաբերյալ հայտարարությունները վնասում են երկու երկրների հարաբերություններին։

Իր վերջին հարցազրույցներից մեկում ուկրաինացի պաշտոնյան ասել է, թե վրացական իշխանությունները իրենց տարօրինակ են դրսևորում, և նրանց քաղաքականությանը վրաց ժողովուրդն իր գնահատականը կտա ընտրությունների ժամանակ։

«Շատ ափսոս, որ նման անհասկանալի հայտարարություններ են տարածվում, որոնք վնաս են հասցնում երկու երկրների հարաբերություններին»,- ի պատասխան հայտարարել է Վրաստանի արտգործնախարարը։

Մինչ այդ էլ պաշտոնական Թբիլիսիի զայրույթն էր հարուցել Արեստովիչի մեկ այլ հայտարարությունը, ըստ որի Վրաստանը «պատմական հնարավորություն ունի գրավելու Աբխազիան և Հարավային Օսիան»։ Ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան միևնույն ժամանակ պնդել է, որ Վրաստանը ոչ միայն դա չի անում, այլև փորձում է արդարացնել Ռուսաստանի դիրքորոշումը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button