«Ազովստալ»-ի հարակից տարածքից ևս 40 մարդ է տարհանվել

Loading...

Մարիուպոլի «Ազովստալ» գործարանին հարող տարածքից այսօր ևս 40 քաղաքացիական անձ է տարհանվել, հաղորդում են ռուսաստանյան լրատվամիջոցները։

Հաղորդագրությունների համաձայն՝ երեք ավտոբուսներով տարհանվել է 18 տղամարդ, 14 կին և 8 երեխա։

Բոլոր տարհանվածներին տեղավորել են Բեզիմեննոյե գյուղի վրանային ավանում, գործընթացին հետևել են Կարմիր Խաչի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները։

Այդպիսով, երեկ և այսօր «Ազովստալ»-ին հարող տարածքից տարհանվել է 86 մարդ։

Տարհանվածներից մեկը ТАСС լրատվական գործակալությանը հայտնել է, որ «Ազովստալ»-ի բունկերներում կարող են դեռ լինել շուրջ 300 քաղաքացիական անձինք։

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ապրիլի 21-ին նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «ազգայնական «Ազով»-ի մայրաքաղաք» Մարիուպոլը վերցվել է վերահսկողության տակ՝ բացառությամբ «Ազովստալ» ձեռնարկության տարածքի։ Պուտինը նպատակահարմար չի համարել «Ազովստալ»-ի գրոհը և հրամայել է չեղարկել այն։

Ըստ առկա տվյալների՝ գործարանի հսկայական համալիրի տարածքում մնացել են ավելի քան 2 հազար ուկրաինացիներ, ովքեր մերժում են զենքը վայր դնելու առաջարկը, ինչպես նաև հարյուրավոր քաղաքացիական անձինք։ «Ազովստալ»-ից մարդկանց տարհանման խնդիրը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button