Ահազանգեր դեպի Երևան ճանապարհներին խոչընդոտների մասին․ Ոստիկանությունը պարզաբանում է

Loading...

Այսօր առավոտից այդ թվում սոցցանցերում ահազանգեր են հնչում դեպի Երևան ճանապարհներին իրավապահների հարուցած խոչընդոտների մասին։

Այսօր մայրաքաղաքում ընդդիմությունը հանրահավաք է ծրագրել՝ պնդելով, թե մայիսի 1-ից մեկնարկելու է իրենց պայքարի վճռական փուլը:

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը «Ազատության» հարցին ի պատասխան ասաց՝ հստակ գիտի, որ Սյունիքի մարզում խոչընդոտներ էն ստեղծում։

Նույն խմբակցության դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ «Ազատությանը» հայտնեց, որ «Սիսիանի մոտ հենակետներ են դրել, խուզարկում, ստուգում են»։

Ոստիկանությունից «Ազատության» հարցմանն արձագանքեցին, որ «հանրապետության ավտոճանապարհներին ու տարբեր բնակավայրերում ոստիկանությունը մշտապես իրականացրել է հսկողություն՝ հանցագործությունների և իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով»։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button