Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը

Loading...

Երևանի կենտրոնում՝ Ֆրանսիայի հրապարակում քիչ առաջ մեկնարկեց ընդդիմության հանրահավաքը։

Ընդդիմադիրները պնդում են, որ հանրային մեծ ճնշմամբ հասնելու են իշխանությունների հրաժարականին, և մայիսի 1-ից իրենց պայքարի վճռական փուլն է մեկնարկելու:

Այս փողոցային պայքարը սկսվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մարմնավաճառներ կարգավիճակի նշաձողն իջեցնելու մասին ելույթից հետո։ Ընդդիմադիրները պնդում են, որ իշխանությունը մտադիր է հանձնել Արցախը Ադրբեջանին, իսկ դա հնարավոր է տապալել հանրային ճնշմամբ Փաշինյանին իշխանությունից հեռացնելով։

Հրապարակում միացան քայլերթով չորս խորհրդանշական վայրերից Երևան ժամանած խմբերը։

Հանրահավաքի բացման ելույթով հանդես եկավ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր, խորհրդարանի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը, որին հաջորդեցին մայրաքաղաք հասած չորս խմբերի ղեկավարների ելույթները։

Մանրամասները՝ քիչ անց

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button