Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 4-ով, բուժվածներինը՝ 435-ով

Loading...

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 4-ով՝ հասնելով 422 հազար 871-ի, հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 435-ով և հասել 411 հազար 485-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 629 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 3 միլիոն 53 հազար 893-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 622 է:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 1081 մարդ։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button