Ռուբինյանը և Քըլըչը մայիսի 3-ին քննարկելու են «առաջիկայում ձեռնարկվելիք տարբեր քայլեր». Չավուշօղլու

Loading...

Առաջիկա երեքշաբթի օրը Վիեննայում կայանալիք՝ Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպմանը քննարկվելու են «առաջիկայում ձեռնարկվելիք տարբեր քայլեր», հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:

«Սահմանները կրկին որոշելու հարցում համաձայնություն է կայացվել: Ինչպե՞ս է սա արվելու: Համատեղ հանձնաժողո՞վ է հիմնվելու: Ադրբեջանի հետ նման հանձնաժողով ստեղծելու որոշում է կայացվել», — ասել է Մևլյութ Չավուշօղլուն Լատինական Ամերիկայից վերադարձի ճանապարհին:

Անցյալ տարեվերջին Երևանն ու Անկարան հարաբերությունները կարգավորելու պատրաստակամություն հայտնեցին, երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին։ Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել է հունվարի 14-ն Մոսկվայում, երկրորդը՝ փետրվարի 24-ին Վիեննայում։
Կողմերը երկու հանդիպումներից հետո նույն հայտարարություն էին տարածել, թե բանակցությունների վերջնական նպատակը Հայաստանի ու Թուրքիայի միջև լիարժեք կարգավորումն է՝ առանց նախապայմանների:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button