Սիսիանի հենակետում ավտոմեքենայի ստուգման ընթացքում հայտնաբերվել է 2 գնդացիր․ Ոստիկանություն

Loading...

Այսօր վաղ առավոտյան՝ ժամը 6։40, Արցախ-Երևան ճանապարհի Սիսիանի ոստիկանական կայուն հենակետում կանգնեցվել է մի ավտոմեքենա, որի ստուգման ընթացքում հայտնաբերվել է ՌՊԿ տիպի երկու գնդացիր, հաղորդում է Ոստիկանությունը։

Հաղորդագրության համաձայն՝ մեքենայում գտնվող երեք անձանցից մեկը ձերբակալված է, կատարվում է քննություն:

Ոստիկանությունը քաղաքացիներին մեկ անգամ ևս հիշեցնում է, որ ապօրինի զենք-զինամթերք պահելը քրեորեն հետապնդելի արարք է, իսկ կամավոր հանձնելն ազատում է քրեական պատասխանատվությունից:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button