Հայաստանում առկա են աշխատանքային իրավունքների պաշտպանության լուրջ մարտահրավերներ․ ՄԻՊ

Հայաստանում հիմա էլ առկա են աշխատանքային իրավունքների պաշտպանության լուրջ մարտահրավերներ, հայտարարում է Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Քրիստինե Գրիգորյանը Աշխատանքի միջազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձում։

2021 թվականի ընթացքում «ՀՀ-ում բնակչության աշխատանքային իրավունքների պաշտպանվածության ընդհանուր վիճակ» խորագիրը կրող հարցմամբ պարզվել է, որ հարցվածների 16,7 տոկոսը չունի աշխատանքային պայմանագիր, իսկ ևս 13,9 տոկոսի դեպքում տրվել է միայն աշխատանքի ընդունման հրաման։ «Այլ կերպ ասած, աշխատանքային հարաբերությունների իրավական ամրագրման կայուն պրակտիկայի բացակայության պատճառով աշխատողները շարունակում են զրկված մնալ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված երաշխիքներից ու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին հասանելիությունից», – շեշտում է Գրիգորյանը։

Շարունակում է խնդրահարույց մնալ արժանապատիվ աշխատանքային պայմանների ապահովման հարցը, նշված է ուղերձում։ Հարցվողների 7,2 տոկոսը նշել է, որ ամեն օր իրականացնում է արտաժամյա աշխատանք, սակայն այդ աշխատանքի դիմաց հավելավճար ստանում է այն երբևէ իրականացնողների միայն 28,4 տոկոսը։

Առաջնահերթ է շարունակում մնալ բոլոր աշխատողների համար աշխատանքային հավասար հնարավորություններ ապահովելուն միտված գործողությունների անհրաժեշտությունը՝ սկսած աշխատավայրի ֆիզիկական հարմարեցումից մինչև մտածելակերպի ու աշխարհայացքի փոփոխություն:

«Պետությունը պետք է ապահովի ու զարգացնի աշխատողներին իրավախորհրդատվություն և ուղղորդում տրամադրող ինստիտուցիոնալ մեխանիզմները՝ լավագույնս օգտագործելով հասարակական կազմակերպությունների ու արհմիությունների ներուժը», – ասված է ուղերձում, որ տարածել է ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժինը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button