Զելենսկին մեղադրել է Թուրքիային երկակի ստանդարտներ կիրառելու համար

Loading...

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննադատում է Անկարային և Աթենքին՝ զբոսաշրջության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունը շարունակելու համար։ Այս մասին Ուկրաինայի ղեկավարը հայտարարել է հունական ERT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Տարիներ շարունակ ռուսաստանցի զբոսաշրջիկների շնորհիվ Հունաստանը մեծ գումարներ է աշխատում։ Դրանք, սակայն, արյունոտ գումարներ են։ Նույնն է իրավիճակը Թուրքիայում։ Մի կողմից` Թուրքիան հանդես է գալիս որպես միջնորդ և կարևոր քայլերով աջակցում է Ուկրաինային։ Դրան զուգահեռ մենք տեսնում ենք, որ Թուրքիան պատրաստվում է հատուկ ռուս զբոսաշրջիկների համար նոր երթուղիներ բացել։

Եթե մենք ցանկանում ենք բարեկամական հարաբերություններ ունենալ, ես` որպես նախագահ պետք է խոսեմ այդ ամենի մասին», — հայտարարել է Զելենսկին։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button