Էնթոնի Բլինքեն. «Ողջունում եմ դեմոկրատական բարեփոխումները շարունակելու Հայաստանի ջանքերը»

Loading...

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում ստորագրել են փոխըմբռման հուշագիր՝ քաղաքացիական միջուկային բնագավառում ռազմավարական համագործակցության վերաբերյալ։

Փաստաթուղը ստորագրելուց առաջ նրանք հանդես են եկել կարճ հայտարարություններով:

Պետքարտուղար Բլինքենը, մասնսավորապես, գովեստով է խոսել դեմոկրատական բարեփոխումները շարունակելու Հայաստանի կառավարության ջանքերի մասին:

«Ուզում եմ ողջունել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը և երախտագիտություն հայտնել տեսլականի, խիզախության և ճկունության համար, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Հայաստանը ցուցաբերում են այս գործընթացում՝ աշխատելով հասնել բոլորիս նպատակին՝ տևական խաղաղությանը», — ասել է ԱՄՆ-ի պետական քարտուղարը:

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն, իր հերթին, մեծ կարևորություն է տվել ստորագրված փաստաթղթին և շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին Հայաստանին սատարելու համար:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button