Իսպանիայի վարչապետի հեռախոսում Pegasus լրտեսական ծրագիր է տեղադրված եղել

Loading...

«Իսպանիայի վարչապետի և Պաշտպանության նախարարի հեռախոսներում իսրայելական արտադրության Pegasus լրտեսական ծրագիր է տեղադրված եղել», — այսօր Մադրիդում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարել է Իսպանիայի կառավարության անդամներից Ֆելիքս Բոլանոսը։

Իսպանացի պաշտոնյայի խոսքով՝ հատուկ ծառայությունները ենթադրում են, որ հարձակման հեղինակը Իսպանիայի տարածքում գործող հաքերային խմբավորումներն են։

«Կառավարությունը արդարադատության համակարգի պատասխանատուներին տեղեկացրել է Ազգային կրիպտոլոգիական կենտրոնից ստացված երկու տեխնիկական զեկույցների մասին, որոնց համաձայն, վարչապետի և պաշտպանության նախարարի հեռախոսները ախտահարված են եղել Pegasus ծրագրով։ Այդ ծրագիրը, ինչպես գիտեք, կողմնակի անձանց հնարավորություն է տալիս ծանոթանալ հեռախոսներում առկա բովանդակությանը», — հայտարարել է իսպանացի նախարարը։

Իսպանական կառավարության տվյալներով՝ վարչապետ Պեդրո Սանչեսի հեռախոսը հարձակման է ենթարկվել 2021 թվականի մայիսին, իսկ պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսինը՝ նույն թվականի հունիսին։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button