Իսրայելում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Լավրովի վերջին հայտարարությունների պատճառով

Loading...

Իսրայելում Ռուսաստանի դեսպան Անատոլի Վիկտորովը կանչվել է երկրի արտգործնախարարություն՝ Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունների պատճառով։ Այս մասին հաղորդում է իսրայելական The Jersualem Post պարբերականը՝ վկայակոչելով Իսրայելի դիվանագիտական գերատեսչության տարածած պաշտոնական հաղորդագրությունը։

«Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին վրդովեցուցիչ հայտարարությունների պատճառով դեսպանը կանչվել է Իսրայելի ԱԳՆ՝ գերատեսչության գլխավոր փոխտնօրենի հետ բացատրական զրույցի նպատակով», — ասված է հաղորդագրությունում։

Դիվանագիտական սկանդալի պատճառը Ռուսաստանի արտգործնախարարի՝ իտալական Mediaset հեռուստաընկերությանը նախօրեին տված հարցազրույցն է, որի ընթացքում Լավրովը պնդել էր, թե Ադոլֆ Հիտլերը նաև հրեական արմատներ է ունեցել։

«Նախարար Լավրովի հայտարարությունները ոչ միայն վրդովեցուցիչ են և աններելի, այլև ծանրագույն պատմական սխալ են հանդիսանում», — այսօր հայտարարել է Իսրայելի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Յաիր Լապիդը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button