Հայ-թուրքական սահմանի վերասահմանագծման մասին քննարկում կամ պայմանավորվածություն չկա. ԱԳՆ

Loading...

Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերասահմանագծման վերաբերյալ որևէ քննարկում կամ պայմանավորվածություն չկա, հայտարարում է պաշտոնական Երևանը:

«Նման հարց օրակարգում չկա», — նշել է Արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը։

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ավելի վաղ հայտարարել է, որ վաղը հայ և թուրք բանագնացների հանդիպմանը քննարկվելու են «առաջիկայում ձեռնարկվելիք տարբեր քայլեր»։ Նա ասել է, որ համաձայնություն է կայացվել երկու երկրների սահմանները որոշելու հարցում` չբացառելով, որ կստեղծվի համատեղ հանձնաժողով, ինչպես հայ-ադրբեջանական սահմանի դեպքում է նախատեսվում:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button