Հունգարիան պնդում է, որ կարգելափակի ռուսական էներգակիրների վրա պատժամիջոցներ սահմանելու ցանկացած փորձ

Loading...

«Բուդապեշտը վետո կսահմանի ԵՄ կողմից սահմանվող պատժամիջոցների ցանկացած փաթեթի հանդեպ, որը ռուսական էներգակիրների ներկրման արգելք կնախատեսի», — հաղորդում է Bloomberg գործակալությունը։

Հունգարական լրատվամիջոցների հետ զրույցում այս մասին հայտնել է վարչապետ Վիկտոր Օրբանի աշխատակազմի ղեկավար-նախարար Գերգեյ Գույաշը։

«Քանի որ նման որոշումները միաձայն են ընդունվում, մենք կարծում ենք, որ Եվրահանձնաժողովը ընդհանրապես չպետք է հանդես գա Ռուսաստանում արդյունահանված բնական գազի և նավթի ներկրման վրա արգելք սահմանելու առաջարկով։ Նման որոշումը կարող է սահմանափակել Հունգարիայի՝ էներգակիրներ ձեռք բերելու հնարավորությունները», — պարզաբանել է հունգարացի պաշտոնյան։

Reuters-ի հարցմանը ի պատասխան՝ պաշտոնական Բուդապեշտի դիրքորոշումը այսօր վերահաստատել է նաև Հունգարիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Զոլտան Կովաչը։

«Հունգարիայի մոտեցումն այս հարցում շարունակում է անփոփոխ մնալ՝ մենք դեմ ենք ռուսական գազի և նավթի վրա սահմանվող ցանկացած պատժամիջոցի», — հայտարարել է հունգարական կառավարության խոսնակը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button