Միրզոյանը հանդիպել է Բլինքենի հետ

Loading...

Տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը։ Այս մասին հաղորդում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակը:

Վահան Հունանյանի ֆեյսբուքյան գրառման մեջ մանրամասներ առայժմ չեն փոխանցվում:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Միացյալ Նահանգներում է մայիսի 2-6-ը աշխատանքային այցով՝ մասնակցելու Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին:

Միրզոյանը նաև հանդիպել է պետքարտուղար Բլինքենի, USAID տնօրեն Սամանթա Փաուերի հետ, նախատեսվում են հանդիպումներ ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Ամանդա Սլոթի, Կոնգրեսի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, ելույթ հեղինակավոր վերլուծական կենտրոններից մեկում՝ Ատլանտյան խորհրդում։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button