Միրզոյանի ու USAID-ի կառավարչի հանդիպմանն ընդգծվել է հայ գերիների հայրենադարձման անհրաժեշտությունը

Loading...

Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ, հաղորդում է ԱԳՆ-ն:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերի հետ հանդիպմանը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը անդրադարձել է 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին: Ընդգծվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը:

Արարատ Միրզոյանը կարևորել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությունը մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարում, արդարադատության և պարեկային ոստիկանության ոլորտներում ՀՀ կառավարության բարեփոխումների նախաձեռնություններին։

Կողմերը քննարկել են նաև համագործակցության ընդլայնման և համատեղ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Արարատ Միրզոյանը հնգօրյա այցի ընթացքում հանդիպումներ կունենա նաև պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Ամանդա Սլոթի, Կոնգրեսի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, ինչպես նաև ելույթով հանդես կգա հեղինակավոր վերլուծական կենտրոններից մեկում՝ Ատլանտյան խորհրդում։

Ըստ պաշտոնական Բաքվի, Ադրբեջանում 38 հայ գերի կա, նրանցից մեծ մասն արդեն դատապարտվել են տարբեր մեղադրանքներով՝ սահմանն ապօրինի հատելուց մինչև ահաբեկչություն:

Հայկական կողմի չհաստատված տվյալներով` Ադրբեջանում պահվում է ևս 80 հայ գերի։ Մինչև այժմ Ադրբեջանից 150 գերի է հայրենադարձվել։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button